ISSN 0002-3051 (Print)
ISSN 1829-3999 (Online)
DOI: 10.54503/0002-3051
Գլխավոր խմբագիր
Հակոբյան Ն. Վահրամ
Ֆ.-մ.գ.դ., պրոֆ., Երևան, Հայաստան
Կարճ ակնարկ Մեխանիկա հանդեսի պատմությունից
Մինչև ՀՍՍՌ ԳԱ ստեղծումը, 1940թ.-1942/1943 թթ. Հայաստանում տպագրվել է ՍՍՌՄ ԳԱ հայկական ֆիլիալ. Տեղեկագիրը, որը 1942/1943 թ. բաժանվել և դարձել է 2 ամսագիր.
● ՀՍՍՌ ԳԱ Տեղեկագիր։ Բնական գիտություններ
● ՀՍՍՌ ԳԱ Տեղեկագիր: Հասարակական գիտությունների
Բաց Հասանելիության հրապարակման առավելությունները
● Բարձր տեսանելիություն ձեր աշխատանքի համար
● Բաց Հասանելիության տեղեկագրերում չկան վճարումներ - Բաժանորդագրություններ, գրախոսական և արտոնագրի վճարներ
● Տպագրված նյութը արխիվացվում է հրատարակչական պահոցներում
● Որոնման համակարգը հնարավորություն է տալիս հեշտությամբ գտնել ցանկալի նյութը
● Գրախոսական հղկումն ապահովում է առկա ստանդարտների հետ համապատասխանեցումը
Այս հրապարակումների գլխավոր խմբագիրներն են եղել:
○ 1966- 1986 թթ., (հատոր 19-39) (ներառյալ № 2), Հայկական ՍՍՌ Գիտությունների Ակադեմիայի «Մեխանիկա» Տեղեկագրերի Գլխավոր Խմբագիրն է եղել ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Նագուշ Խաչատուրի Հարությունյանը,
○ Սկսած 1986 - 1990 թթ,, (հատոր 39, № 4 - 43) Հայկական ՍՍՀ Գիտությունների Ակադեմիայի «Մեխանիկա», 1991-1993 թթ., (հատոր 44, - 46) Հայաստանի Հանրապետության Գիտությունների Ակադեմիայի «Մեխանիկա» և 1993 -1997 թթ., (հատոր 44, - 46) Հայաստանի Գիտությունների Ազգային Ակադեմիայի «Մեխանիկա» Տեղեկագրերի Գլխավոր Խմբագիրն է եղել ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Սերգեյ Ալեքսանդրի Համբարձումյանը,
○ 1998-2005 թթ., (հատոր 47 – 58 № 3) Հայաստանի Գիտությունների Ազգային Ակադեմիայի «Մեխանիկա» Տեղեկագրերի Գլխավոր Խմբագիրն է եղել Տեխնիկական Գիտությունների Դոկտոր, Պրոֆեսոր Վարդգես Ցոլակի Գնունին,
○ 2005թ. (հատոր 58 № 4)- ից մինչ օրս հանդեսի Գլխավոր Խմբագիրն է ՀՀ ԳԱԱ թղթակից-անդամ Արա Սերգեյի Ավետիսյանը:
Առանձին հանդեսի տպագրության տարիներին՝ 1966-2016 թթ. «Մեխանիկա» Տեղեկագրում տպագրվել են Հայաստանցի և արտասահմանցի գիտնականների 1.886 (հազար ութ հարյուր ութսուն վեց) գիտական հետազոտություններ: